Տպել
10.11.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ
1 / 1

Սիրելի երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ:

Դուք եք մեր երկրի հասարակական կյանքի ակտիվ մասը եւ ապագա ներուժը: Ժամանակակից Հայաստան կառուցելու, ուժեղ երկիր ունենալու գործում ձեզ անփոխարինելի նորարարի դեր է վերապահված:

Երիտասարդության առավելությունն այն է, որ նրա մեջ ավելի մեծ է ակտիվ լինելու, հաջողության հասնելու ձգտումը, ինչը առաջընթացի երաշխիք է: Դուք նոր գաղափարների կրողն եք, իսկ երկիրը միայն նոր գաղափարներով կարող է զարգանալ:

Կրկին շնորհավորելով  Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ` մաղթում եմ ձեզ հաջողություն, իղձերի իրականացում, բարեկեցություն, երջանկություն ու հանդուրժողականություն: Վստահեցնում եմ, որ ես միշտ Ձեր գաղափարների ջատագովը կլինեմ ու իմ ուժերի ներածին չափով կաջակցեմ ձեր բոլոր կառուցողական նախաձեռնություններին: Ձեզ հետ եւ ձեր օգնությամբ ես ավելի վստահ եմ նայում մեր երկրի ապագային: