Տպել
08.11.2011
Վրացի երիտասարդների այցը շարունակվում է
1 / 1

Նոյեմբերի 8-ին Հայաստանի Երիտասարդական խորհրդարանի եւ Վրաստանի Երիտասարդական խորհրդարանի անդամների հետ հանդիպեց  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Արփինե Հովհաննիսյանը:

Ողջունելով բարեկամ երկրի երիտասարդների այցը Հայաստան` Արփինե Հովհաննիսյանն անդրադարձավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ստեղծված Հայաստանի Երիտասարդական խորհրդարանի ձեւավորման նախադրյալներին ու նպատակներին` նշելով, որ  այն հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում  երիտասարդներին բարձրաձայնել իրենց խնդիրները, առավել սերտ շփվելու իշխանության ներկայացուցիչների հետ եւ վերջիններիս ներկայացնել իրենց հուզող հարցերը: Այն նաեւ յուրահատուկ դպրոց է, որ թույլ է տալիս ունենալ առավել  պատրաստված երիտասարդություն եւ ձեւավորել խորհրդարանական ուրույն մշակույթ:

Վրաստանի Հանրապետության Երիտասարդական խորհրդարանի նախագահ Թեոնա  Լավրելաշվիլին շնորհակալություն հայտնելով ցուցաբերված  ջերմ հյուրընկալության եւ  ընդունելության համար` հույս հայտնեց, որ երկու երկրների երիտասարդ սերնդի  համագործակցությունը կխթանի մեր երկու երկրների հարաբերությունների առավել խորացումն ու զարգացումը:

Անդրադառնալով նախորդ օրը ստորագրված Համագործակցության հուշագրին, Արփինե Հովհաննիսյանն այն որակեց որպես  համագործակցության եւ  համատեղ ճանապարհի լավ  սկիզբ:


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...