Տպել
08.11.2011
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԻԻՀ ԱԳ նախարարին
1 / 1

Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԻԻՀ արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գալուստ Սահակյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  գոհունակությամբ նշեց, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ բոլոր բնագավառները շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում:  ԱԺ նախագահի խոսքով` ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացվում են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԻԻՀ Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմից հաստատած օրակարգի համաձայն, ինչը  վկայում է երկու երկրների միջեւ առկա բարեկամական եւ գործնական կապերն ավելի խորացնելու երկուստեք վճռականության մասին: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ  երկու երկրների ջերմ հարաբերությունների ձեւավորմանն իր նպաստն է բերում նաեւ  ՀՀ եւ ԻԻՀ օրենսդիր մարմինների համագործակցությունը եւ այս համատեքստում բարձր  գնահատեց երկու խորհրդարանների պատգամավորական խմբերի գործունեությունը: Նա համոզմունք հայտնեց,  որ երկու երկրների խորհրդարանների եւ կառավարությունների նպատակային համագործակցության շնորհիվ կշարունակվի համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը: ԱԺ նախագահը նշեց, որ  Հայաստանում միշտ բարձր են գնահատել Իրանի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ԻԻՀ իշխանությունների ավանդական ջերմ վերաբերմունքը, որի դրսեւորումներից է  նաեւ հայկական մշակութային արժեքների նկատմամբ հոգատարությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար եւ փաստելով հայ-իրանական փոխգործակցության ներկա  բարձր մակարդակը` Իրանի արտգործնախարարը երկկողմ հարաբերությունների խորացման եւ զարգացման գործում  կարեւորեց միջխորհրդարանական գործակցությունը:  Նա Հովիկ Աբրահամյանին  փոխանցեց Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի ջերմ ողջույնները: «Իրանի համար Հայաստանը վստահելի հարեւան  եւ  բարեկամ է»,- նշեց պարոն Սալեհին: Տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից կարեւորվեց էներգետիկայի եւ տրանսպորտի բնագավառներում երկկողմ առանցքային նախագծերի իրականացումը:  Նա բարձր գնահատեց իրանահայ համայնքի գործունեությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում` նշելով. «Իրանում հայերը ունեն հատուկ կարգավիճակ եւ հարգված են բոլորի կողմից»:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
 


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...