Տպել
02.11.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրաժարականի դիմումը կներկայացնի նոյեմբերի 14-ին

Նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որի ժամանակ Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀԿ նախագահ  Սերժ Սարգսյանն առաջարկել է, որ  առաջիկա ընտրություններում ՀՀԿ նախընտրական  շտաբը գլխավորի  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Պարոն Աբրահամյանն ընդունել է  ՀՀ Նախագահի առաջարկը եւ իր կողմից  առաջարկել  Ազգային ժողովի նախագահի պաշտոնից հրաժարական տալ, որպեսզի առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարողանա կենտրոնանալ միայն նախընտրական գործընթացների վրա:

ՀՀ ԱԺ նախագահը հրաժարականի մասին իր դիմումը, Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն, պաշտոնապես կներկայացնի Ազգային ժողովի առաջիկա նիստում` նոյեմբերի 14-ին։