Տպել
26.03.2004
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում

Մարտի 26-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ 2004 թ. մարտի 29-31-ի ԱԺ եռօրյա նիստերի օրակարգի նախագիծը: ԱԺ երրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծի լրացումներ բաժնում ընդգրկվել են 4 օրինագծեր: Ա Ժ առաջիկա եռօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 14 հարց, միջազգային 6 պայմանագիր: Խորհրդարանին կներկայացվի օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների, վարկերի, դրամաշնորհների եւ մարդասիրական օգնությունների օգտագործման արդյունավետությունը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի միջանկյալ հաղորդումը:

Ազգային ժողովի եռօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվի մարտի 29-իԱԺ նիստում: