Տպել
25.03.2004
Դանիայի դեսպանը խորհրդարանում

Մարտի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Դանիայի նորանշանակ դեսպան Քրիստիան Ֆաբեր Ռոդին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացման, մասնավորապես միջխորհրդարանական կապերի ընդլայնման խնդիրներ, նշվեց, որ Ազգային ժողովում արդեն ստեղծվել է Հայաստան-Դանիա պատգամավորական բարեկամության խումբ: Նկատի ունենալով Դանիայի ԵՄ անդամ լինելը` կարեւորվեց օրենսդրական փորձի ուսումնասիրությունն ու աջակցությունը Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին:

Պարոն Քրիստիան Ֆաբեր Ռոդը, որ արդեն 1992-1996 թթ. եղել է Դանիայի դեսպանը Հայաստանում, գոհունակությամբ նշեց տեղի ունեցած դրական փոփոխությունների մասին եւ պատրաստակամություն հայտնեց հնարավորինն անել երկու երկրների քաղաքական, տնտեսական, գիտամշակութային մեծ ներուժին համապատասխան փոխհարաբերությունների հաստատման համար: