Տպել
30.07.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինին  Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ:  Հեռագրում,  մասնավորապես, ասված է.

«Ցավով տեղեկացանք Ուկրաինայի Լուգանսկի մարզի «Սուխոդոլսկայա-Վոստոչնայա»  եւ Դոնեցկի մարզի Մակեեւկայի հանքավայրերում տեղի ունեցած ողբերգական դեպքերի մասին, որոնց հետեւանքով զոհվեցին  ու վիրավորվեցին  տասնյակ մարդիկ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ եւ Գերագույն Ռադայի անդամներին, զոհվածների մերձավորներին ու արագ ապաքինում մաղթում վիրավորներին»: