Տպել
26.07.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է հայ շախմատիստներին աշխարհի թիմային առաջնության չեմպիոնի կոչումը նվաճելու առթիվ
1 / 1

«Սիրելի չեմպիոններ

Շնորհավորում եմ ձեզ հերթական փայլուն հաղթանակի` աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու  առթիվ:

Ձեր հաղթական թիմը տարիներ շարունակ հաջողությամբ է պաշտպանում Հայաստանի, հայկական սպորտի ու հայ մտքի պատիվը: Դժվար է առաջատար դառնալը, բայց շատ ավելի դժվար է առաջատարի դիրքերը պահպանելը:

Եւս մեկ անգամ շնորհավորում եմ այս կարեւոր հաղթանակի կապակցությամբ  եւ մաղթում նոր նվաճումներ, երջանկություն եւ բարեկեցություն ձեզ ու ձեր ընտանիքներին»: