Տպել
18.07.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց մի խումբ մտավորականների
1 / 1

Հուլիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց մի խումբ մտավորականների` ստեղծագործական միությունների, ՀԿ-ների ղեկավարների:

 Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը կարեւորեց մտավորականության դերը երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման ճանապարհին:

Մտավորականները, ում  նախաձեռնությամբ էլ կայանում էր հանդիպումը, բարձրաձայնեցին իրենց մտահոգող խնդիրները, որոնց անդրադարձել էին նաեւ իշխանություններին ուղղված նամակում, ներկայացրեցին կարծիքներ ու տեսակետներ դրանց վերաբերյալ:

ԱԺ նախագահը պատրաստակամություն հայտնեց հնչած խնդիրների շուրջ համապատասխան քննարկումներ ու լսումներ կազմակերպել Ազգային ժողովում;
 
 
 


18.07.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտնի երաժիշտ Արտո Թունջբոյաջյանին հանձնեց ՀՀ քաղաքացու անձնագիր
Հուլիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Գրեմմի-2011»-ի դափնեկիր, «Armenian Navy Band» խմբի ղեկավար, հայտնի  երաժիշտ Արտո Թունջբոյաջյանին: ԱԺ նախագահը շնորհավորեց նրան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն  եւ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու առթիվ եւ վստահությո...

18.07.2011
ԱԺ նախագահն ընդունեց Լիոնի քաղաքապետին
Հուլիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ, սենատոր  Ժերար Կոլոմբի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց հայ-ֆրանսիական քաղաքական երկխոսության ներկա մակարդակը:  Նա   անհրաժեշտ համարեց...