Տպել
18.07.2011
ԱԺ նախագահն ընդունեց Լիոնի քաղաքապետին
1 / 1

Հուլիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ, սենատոր  Ժերար Կոլոմբի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց հայ-ֆրանսիական քաղաքական երկխոսության ներկա մակարդակը:  Նա   անհրաժեշտ համարեց  Հայաստանի եւ Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ ուղիղ կապերի, միջհամայնքային, միջշրջանային  համագործակցության ակտիվացումը եւ այդ համատեքստում կարեւորեց Երեւանի եւ Լիոնի միջեւ գործակցության զարգացումը` շեշտելով , որ մեծ է Լիոն քաղաքի  ներդրումը հայ-ֆրանսիական հարաբերություններում, ինչպես նաեւ  ապակենտրոնացված համագործակցության զարգացման գործում: Նա կարեւորեց նաեւ Լիոնի դերը 2010թ-ին Երեւանում կայացած հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի կազմակերպման գործում, որին մասնակցեցին մոտ 3 տասնյակ ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտեց  Ֆրանսիայի իշխանություններին ֆրանսահայ համայնքի նկատմամբ ջերմ վերաբերմունքի համար :

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբը նշեց, որ  այցի նպատակն է առավել ամրապնդել Լիոն-Երեւան փոխգործակցությունը: Նրա խոսքով` Հայաստանի եւ Լիոնի միջեւ հարաբերությունները հին են ու ջերմ եւ սկիզբ են առել դեռեւս 1915թ.-ից, երբ ցեղասպանությունից մազապուրծ հայերը  հաստատվել են Լիոնի շրջակայքում: Այդ ժամանակից ի վեր Լիոնի իշխանությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հայ դատի, հայ ժողովրդի  մշակույթի եւ պատմության նկատմամբ: Պարոն Կոլոմբը խորհրդարանի նախագահին ներկայացրեց երկու քաղաքների միջեւ համագործակցության կոնկրետ բնագավառները:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաեւ ներքաղաքական հարցերին, քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
 
 


18.07.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց մի խումբ մտավորականների
Հուլիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց մի խումբ մտավորականների` ստեղծագործական միությունների, ՀԿ-ների ղեկավարների:  Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը կարեւորեց մտավորականության դերը երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման ճանապարհին: Մտավորականները, ում  նախաձեռնո...

18.07.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտնի երաժիշտ Արտո Թունջբոյաջյանին հանձնեց ՀՀ քաղաքացու անձնագիր
Հուլիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Գրեմմի-2011»-ի դափնեկիր, «Armenian Navy Band» խմբի ղեկավար, հայտնի  երաժիշտ Արտո Թունջբոյաջյանին: ԱԺ նախագահը շնորհավորեց նրան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն  եւ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու առթիվ եւ վստահությո...