Տպել
11.07.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Է‎ֆթիմիուին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական հեռագիր է հղել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ  Պետրոս  Էֆթիմիուին:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ԵԱՀԿ ԽՎ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթում  հաջողություններ Ձեր աշխատանքում:

Հուսով եմ, որ Հայաստանի խորհրդարանի եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի միջեւ համագործակցությունը կշարունակվի զարգանալ եւ կդառնա էլ ավելի արդյունավետ»: