Տպել
02.06.2011
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահին
1 / 1

Հունիսի 2-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին:

Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը  բարձր  գնահատեց Հայկական բարեգործական ընդհանուր միության գործունեությունը ազգապահպանման, Հայաստանի հզորացմանն աջակցելու գործում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Պերճ Սեդրակյանը նշեց, որ  ՀԲԸՄ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը Հայաստանին:

Զրուցակիցներն անդրադարձան  հայրենիք -սփյուռք կապերի ամրապնդմանը տարբեր ոլորտներում, հայապահպանության եւ այլ հարցերի:
 


02.06.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Երեւանի Հովհաննես Շիրազի անվան թիվ 169 դպրոց
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 2-ին այցելեց Երեւանի Հովհաննես Շիրազի անվան թիվ 169  դպրոց, որտեղ ներկա  գտնվեց իր նախաձեռնությամբ եւ հովանու ներքո անցկացվող արդեն ավանդական դարձած ասմունքի հանրապետական մանկապատանեկան երրորդ  մրցույթ-փառատոնի  Երեւանի քաղաքայի...