Տպել
29.04.2011
ՀՀ ԱԺ նախագահը կմեկնի Բրյուսել

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հրավերով մայիսի 3-ին կմասնակցի Բրյուսելում կայանալիք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստին: Նիստին կմասնակցեն Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների նախագահները:  Նախատեսվում է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր ակտի ստորագրում եւ կանոնակարգի ընդունում: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես կգա ուղերձով:

Նախատեսվում է նաեւ ՀՀ ԱԺ նախագահի առանձնազրույցը Եվրախորհրդարանի նախագահի հետ: