Տպել
20.04.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Երեւանի «Հայբուսակ» եւ «Գլաձոր» ոչ պետական բուհերի ուսանողության ներկայացուցիչների հետ
1 / 3

«Մեր նպատակն է, որ Ազգային ժողովը հանրության համար լինի բաց եւ թափանցիկ»,- ապրիլի 20-ին  Երեւանի « Հայբուսակ» եւ «Գլաձոր» ոչ պետական բուհերի ուսանողության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, նշելով, որ այդ քաղաքականության շրջանակներում խորհրդարանում հյուրընկալվում են դպրոցների, բուհերի , հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր հնարավորություն են ունենում անմիջականորեն ծանոթանալու օրենսդիր բարձրագույն մարմնի եւ պատգամավորների աշխատանքներին, մասնակցել  ԱԺ նիստերին, հանդիպել խորհրդարանի ղեկավարության հետ, պատկերացում կազմել ԱԺ գործունեության, գործառույթների, աշխատակարգի մասին: 

Հանդիպման մասնակիցները շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահին ` երիտասարդության հետ մշտական շփումների, երիտասարդների դերակատարությունը կարեւորելու, նրանց խնդիրներին հաղորդակից լինելու համար` բարձր գնահատեցին նման հանդիպումը` այն դիտարկելով Հովիկ Աբրահամյանի որդեգրած թափանցիկ աշխատելու քաղաքականության, ԱԺ-ում իրականացվող բարեփոխումների վկայություն:

ԱԺ նախագահը կարեւորեց  երիտասարդության  մասնակցությունը հասարակական կյանքին, ինչի լայն հնարավորություն է ընձեռելու իր նախաձեռնությամբ ստեղծվող Երիտասարդական  խորհրդարանը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այն լինելու է իսկապես գործող, ոչ թե օնլայն  կառույց, ծավալելու է լիարժեք գործունեություն, ունենալու է 12 հանձնաժողով (ինչպես Ազգային ժողովը), որոնց նախագահները ռոտացիոն սկզբունքով ղեկավարելու են Երիտասարդական խորհրդարանը: Հանձնաժողովների անդամները մասնակցելու են ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքներին, քննարկումներ են ծավալելու եւ ներկայացնելու են իրենց առաջարկությունները: Երիտասարդական խորհրդարանում ներկայացված կլինեն կուսակցականներ ու անկուսակցականներ, բուհերի, մարզերի,ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: ԱԺ  նախագահը համոզմունք հայտնեց, որ կառույցը կծավալի ակտիվ գործունեություն:

Ընդհանրապես, Ազգային ժողովի նախագահը պատրաստակամ էր քննարկել ցանկացած ողջամիտ առաջարկ, այդ թվում` նաեւ սոցիալական ցանցում: Ի պատասխան իր` «Ֆեյսբուք » ցանցում ներկայացված լինելուն վերաբերող հարցին` ԱԺ նախագահն ասաց, որ անձամբ է ծանոթանում սոցիալական ցանցում բարձրացվող հարցերին ու հայտնվող տեսակետներին եւ համոզված է, որ նման քննարկումները կնպաստեն արդյունավետ որոշումներ ընդունելուն: 
  
ԱԺ նախագահը պատրաստակամություն հայտնեց կրկին հանդիպել ուսանողների հետ, ովքեր, ի դեպ,  պրակտիկա են անցնում Ազգային ժողովում:


20.04.2011
ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի 20-րդ նիստը
Ապրիլի 20-ին Յարոսլավլ քաղաքում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի 20-րդ նիստը, որի համանախագահներն են ՌԴ Դաշնային խորհրդի բնական մենաշնորհների հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը եւ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ...

20.04.2011
Պարզաբանում
Ի պատասխան «Երկիր» թերթի այն հրապարակման, թե ըստ ռուսական մամուլի` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին են պատկանում Արաքս գետի ափին գտնվող 3 ավազահանքեր, հայտնում ենք, որ տարածվածն ապատեղեկատվություն է եւ չի համապատասխանում իրականությանը: Իսկ ինչ վերաբերում է թերթի այն տեղեկատվությանը, թե  «Արտֆու...

20.04.2011
Տրանսպորտային միջոցների տեխզննության նոր կարգին եւ ներկայացվող պահանջներին վերաբերող քննարկումներ Ազգային ժողովում
Ապրիլի 20-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ  ընդլայնված քննարկումներ անցկացրեց «ՀՀ-ում ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխզննման փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները եւ շրջանառության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարու...