Տպել
18.04.2011
Սենսացիայի համար ճշմարտությունը չպետք է տուժի

Ի պատասխան   «168 ժամ» թերթի հերթական  չճշտված եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության, թե իբր  «ԱԺ-ում խոսակցություն կա, որ առաջին եռամսյակում ծախսվել է գործուղումներին հատկացվող գումարների մեծ մասը, եւ այն չի բավարարի մինչեւ տարեվերջ»,  տեղեկացնենք, որ լրագրողական անպատասխանատու վերաբերմունքի եւ էժանագին սենսացիայի հետեւից ընկնելու արդյունքում կրկին  ընթերցողներին է մատուցվել հերթական ապատեղեկատվություն Ազգային ժողովի մասին: Մինչդեռ ընդամենը պետք էր դիմել ԱԺ համապատասխան կառույցին, ճշտել ունեցած տեղեկատվությունը եւ հանրությանը ներկայացնել ճշգրիտ տեղեկատվություն:

Պարբերականը տեղեկացրել , ավելի ճիշտ` ապատեղեկացրել է, թե իբր այս տարի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բազմաթիվ արտասահմանյան այցելություններ է ունեցել, որոնք եղել են բավական պատկառելի կազմով: 2011թ. ԱԺ նախագահն ընդամենը մեկ արտերկրյա  պաշտոնական ուղեւորություն է ունեցել` մարտի 13-15-ը աշխատանքային այցով գտնվելով Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում:  ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են եղել պատգամավորներ Արման Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Արայիկ Գրիգորյանը, Կարեն Ավագյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ինչպես նաեւ ԱԺ արարողակարգի պատասխանատուն, անվտանգության  աշխատակիցը,  թարգմանիչը, ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության պետը, ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետը, լուսանկարիչն ու օպերատորը: ԱԺ նախագահի կարգադրությամբ նրանց հատկացվել է գործուղման գումար, որը չի գերազանցել օրենսդրությամբ սահմանված չափը: Այնպես որ, իրականության հետ ոչ մի աղերս չունեն թերթի պնդումները:

Անհիմն են նաեւ այն պնդումները, թե «պատգամավորները տարեկան բազմաթիվ անգամներ արտասահմանյան երկրներում տարբեր այցեր են ունենում, երբեմն` Հայաստանի ու խորհրդարանական գործունեության համար ոչ այնքան կարեւոր»:

Խորհրդարանն աշխատում է թափանցիկ, եւ նրա գործունեությունը հրապարակային է: Ուստի եւս մեկ անգամ հորդորում ենք ԶԼՄ- ներին ` ճշտել իրենց կողմից տարածվող տեղեկատվությունն ու մատուցել անաչառ, իրականությանը համապատասխանող  լրատվություն:


18.04.2011
ՀՀ ԱԺ նախագահը ընդունեց բրիտանացի խորհրդարանականներին
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը նշեց, որ բարձր է  գն...

18.04.2011
ԱԺ պատվիրակությունը վերադարձել է Ստրասբուրգից
ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը ապրիլի 11-15-ը Ստրասբուրգում մասնակցել է 2011 թ. նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Արդյունքները պատգամավորներն ամփոփեցին ապրիլի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսում:  Պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը որպես կարեւոր հարց առանձնացրեց...