Տպել
15.04.2011
Համաձայնագրերը քննարկվեցին հանձնաժողովում
1 / 1

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 15-ի նիստում քննարկեց արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված միջազգային հինգ ֆինանսական համաձայնագրերը:

Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ ստորագրված «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիր» համաձայնագրով կտրամադրվի 8 մլն 900 հազար փոխառության հատուկ իրավունքին (ՓՀԻ) համարժեք գումար, որը կազմում է շուրջ 13 մլն դոլար` արտոնյալ պայմաններով:    Ծրագրով նախատեսվում է  Հայաստանին տրամադրել նաեւ 330 հազար ՓՀԻ դրամաշնորհ: Ամրագրված են  երեք բաղադրիչներ` պտղի եւ ընկուզեղենի արտադրություն, գյուղական ենթակառուցվածքների զարգացում եւ ծրագրի կառավարում: Պետությունը մասնակցություն կունենա ենթակառուցվածքները համաֆինանսավորելով եւ այս նպատակով կտարամդրի 3 մլն 300 հազար դոլար: Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի ներկայացմամբ` կառավարությունը նախատեսում է ստեղծել «Հայկական միրգ» բաժնետիրական ընկերությունը, որը կաջակցի աղքատ մանրածավալ ատադրողներին` կարողություններն եւ եկամուտներն ավելացնելու համար:

Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ կնքված համաձայնագիրը` «Զարգացման քաղաքականության երկրորդ ծրագրի» մասին,  ունի սոցիալական նշանակություն եւ նախատեսում է 13 մլն 400 հազար ՓՀԻ հատկացնել այս ոլորտում ծախսեր իրականացնելու համար:  Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի հետ նույնանուն ծրագրի արժեքը 4 մլն դոլար է: Այն, ֆինանսների փոխնախարարի տեղեկացմամբ, կուղղվի աղքատության կրճատմանը: Վարկային միջոցները երկարաժամկետ են, բանախոսը դրանք գնահատեց որպես արտոնյալ:

Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի հետ կնքված «Առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում APL-2» վարկային համաձայնագիրը նախատեսում է 19 մլն դոլարի չափով վարկավորել առողջապահության ոլորտի որոշ ծառայություններ: Գումարները, առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի ներկայացմամբ, կծախսվեն ընտանեկան բժշկության համակարգն ընդլայնելու եւ ընտրված մարզերում առողջապահական ենթակառուցվածնքերը արդիականացնելու համար:

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման  եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված հաջորդ` «Էլ.-հասարակության եւ մրցունակության համար նորարարության ծրագրի» արժեքը 24 մլն դոլար է: Այն նախատեսում է զարգացնել «էլեկտրոնային հասարակության»  ենթակառուվածքները, վերացնել ձեռնարկությունների  նորարարությունները խոչընդոտող սահմանափակումները: Էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիլյանը ներկայացրեց այն բոլոր ուղղությունները, որոնք  ընդգրկված են ծրագրի մեջ:

Խորհրդարանի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկված հինգ համաձայնագրերը երաշխավորեց դրական եզրակացությամբ ընդգրկել արտահերթ նիստի օրակարգում:


15.04.2011
Ազգային ժողովը արտահերթ նիստ գումարեց
ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` կառավարության նախաձեռնությամ ապրիլի 15-ին   ՀՀ Ազգային ժողովը արտահերթ նիստ գումարեց: ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ քառօրյայում քննարկված «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» եւ մի շարք ...

15.04.2011
Ստացվել է 1246 նամակ
«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակում է 2011 թ. առաջին  եռամսյակի նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը: Ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին  է հանձնվել քաղաք...