Տպել
04.04.2011
Ստեղծվում է Երիտասարդական խորհրդարան
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի 2011 թվականի մարտի 28-ի կարգադրության հիման վրա ստեղծվում է Երիտասարդական խորհրդարան /խորհրդակցական հասարակական մարմին/:

Երիտասարդական խորհրդարանում ընդգրկվելու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության 18-30 տարեկան քաղաքացիները:

Երիտասարդական խորհրդարանի անդամներ կարող են լինել

անհատ քաղաքացիներ ՀՀ մարզերից, /ինքնաառաջադրման կարգով/,

ՀՀ Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների,

ՀՀ Ազգային ժողովում չներկայացված կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական միությունների /ինքնաառաջադրման կարգով/,

պետական եւ ոչ պետական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

Երիտասարդական խորհրդարանի ընդհանուր համակազմի առնվազն 3%-ը կարող են լինել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Յուրաքանչյուր անձ իր թեկնածությունը Երիտասարդական խորհրդարանում առաջադրելու համար ներկայացնում է հետեւյալ փաստաթղթերը.

դիմում / կցվում է / կամ էլեկտրոնային դիմում`

ինքնակենսագրություն

լուսանկար /3*4/

անձնագրի եւ կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը

տեղեկանք այն կազմակերպությունից, որը ներկայացնում է

միջնորդագիր /ըստ ցանկության/

Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչները եւ պետական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները վերոնշյալ փաստաթղթերը ներկայացնում են համապատասխան կազմակերպությունների կողմից իրենց թեկնածությունները ներկայացնելուց հետո:

Օտար լեզուների իմացությունը ցանկալի է /արտաքին հարաբերությունների, եվրոպական ինտեգրման հարցերի եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովներ դիմողների համար` պարտադիր/:

Երիտասարդական խորհրդարանի աշխատանքների վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար դիմել ՀՀ Ազգային ժողով  513-249 եւ 513-331 հեռախոսահամարներով:

Դիմումներն ընդունվում են ապրիլի 5-ից 20-ը ներառյալ,  youth@parliament.am էլեկտրոնային փոստով կամ Երեւան 0059, Բաղրամյան 19 հասցեով /ԱԺ ընդունարան/` նշելով «Երիտասարդական խորհրդարանի համար»:


04.04.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլի Մոշիրիին
Ապրիլի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլի Մոշիրիին: Հանդիպմանը ներկա էին Նորվեգիայի օմբուդսմենի` երեխաների իրավունքների գծով տեղակալ Կնուտ Հաանեսը, ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բ...

04.04.2011
Խորհրդարանական լսումներ «ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» թեմայով
Ապրիլի 4-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը  կազմակերպել էր խորհրդարանական լսումներ «ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» թեմայով: «ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրության Ազգային ...

04.04.2011
Հանդիպում ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովում
Ապրիլի 4-ին ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր հանդիպում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի եւ մարտի 6-10-ը «Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության հզորացում» ծրագրի շրջանակներում Նորվեգիա կատարած ճանաչողական այցին մասնակի...