Տպել
24.03.2011
ՀՀ ԱԺ նախագահը ընդունեց Կորեա- Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդ‎ամներին
1 / 1

Հայաստան են ժամանել Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա- Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի չորս կին  անդամներ  Չաո Բա Սուկը,  Չոի Կյունգ Հին, Ջուն Հու Սուկը, Փարկ Յունգահը:

Մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց կորեացի պատգամավորներին:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը կարեւորեց Կորեայի Հանրապետության  հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների զարգացումը եւ նշեց, որ  բարեկամության պատգամավորական խմբերի գործունեությունը կնպաստի երկու երկրների միջեւ կապերի ընդլայնմանը եւ ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս ասիական տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը եւ դիտարկում է Կորեայի Հանրապետության հետ համագործակցությունը դրա կարեւոր օղակներից մեկը: Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանի եւ Կորեայի միջեւ  տարբեր ուղղություններով երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման եւ ամրապնդման համար գոյություն ունի մեծ ներուժ:  Նա բարձր գնահատեց Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA)  եւ «GS Group» ընկերության աջակցությունը Հայաստանի  խորհրդարանի կարողությունների զարգացման ծրագրին, մասնավորապես  օժանդակությունը Ազգային ժողովի նիստերի դահլիճի վերակառուցմանը, արդիականացմանը եւ տեխնիկական վերազինմանը:  Հովիկ Աբրահամյանի խոսքով խորհրդարանական դիվանագիտությունը` որպես միջպետական հարաբերությունների կարեւոր բաղադրիչ,  կարող է խթան հանդիսանալ զարգացման միտում ունեցող ակտիվ եւ փոխշահավետ համագործակցության զարգացման գործընթացում:  ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանի եւ Կորեայի Հանրապետության խորհրդարաններում ձեւավորված միջխորհրդարանական բարեկամության պատգամավորական խմբերն իրենց զգալի  ներդրումը կարող են ունենալ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդման, համագործակցության նոր ոլորտների բացահայտման գործում: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց միջազգային կառույցներում փոխգործակցության զարգացումը:

Հանդիպման վերջում   ԱԺ նախագահը վերահաստատեց  իր հրավերը Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ պարոն Պակ Հի Թաեին այցելել Հայաստան:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Կորեա- Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամները նշեցին, որ  առաջին անգամ լինելով Հայաստանում իրենց զգում են հարազատ միջավայրում: Ընդգծելով, որ Հայաստան-Կորեա փոխգործակցությունը լուրջ հիմքերի վրա է դրված` նրանք անհրաժեշտ համարեցին  Հայաստանի խորհրդարանի հետ հարաբերությունների  հետագա զարգացումը եւ այս համատեքստում բարձր գնահատեցին  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այցը Կորեայի Հանրապետություն, ինչը մեծապես նպաստեց երկկողմ կապերի ակտիվացմանը եւ խորացմանը: Կին պատգամավորները նշեցին, որ իրենց հերթին ամեն ինչ կանեն, որ Կորեա-Հայաստան գործակցությունը առավել ամրապնդվի եւ միջխորհրդարանական կապերը զարգանան:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...