Տպել
24.03.2011
Բարեկամական խմբերի հանդիպումը խորհրդարանում
1 / 1

Մարտի 24-ին Հայաստան-Կորեա բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Հայաստանում գտնվող Կորեա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ :

Ողջունելով կորեացի գործընկերներին` Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Համլետ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ երկու երկրների բարեկամական խմբերի գործունեությունը էապես կխթանի երկու երկրների բարիդրացիական  կապերի հետագա ամրապնդմանը եւ միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը: Այդ համատեքստում հայ եւ կորեացի խորհրդարանականները կարեւորեցին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության Սեուլ կատարած պաշտոնական այցը: Պարոն Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ միջազգային հանրության եւ շահագրգիռ կողմերի համատեղ աշխատանքի շնորհիվ Կորեական թերակղզում հնարավոր կդառնան երկարատեւ խաղաղությունը եւ կորեացի ժողովրդի երկու հատվածների վերամիավորումը:       Պարոն Հարությունյանը կարեւոր համարեց միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակույթի ոլորտներում համագործակցությունը եւ կապերի սերտացումը, որոնց իրագործման համար անհրաժեշտ համարեց համապատասխան իրավապայմանագրային  դաշտի ստեղծումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` հյուրերը եւս կարեւորեցին  տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը եւ խորհրդարանական կապերի սերտացումը: