Տպել
08.03.2004
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը մարտի 8-ի տոնի առթիվ

  ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորել է կանանց մարտի 8-ի` կանանց միջազգային օրվա առիթով, ուղերձում ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ու սփյուռքի բոլոր հայ կանանց մարտի 8-ի`  Կանանց միջազգային օրվա առիթով: Մաղթում եմ երջանկություն ու հաջողություններ:

Հայոց պատմությունը լի է հայ կանանց մասին գեղեցիկ ու ոգեշունչ պատումներով: Դարեր ի վեր հայ կանայք եղել են հայոց օջախները շեն պահողն ու պահպանողը:

Վստահ եմ, որ այսօր էլ, ինչպես անցյալում, այնպես էլ ապագայում հայ կինը շարունակելու է իր հայապահպան առաքելությունը:

Վերստին   ջերմորեն շնորհավորում եմ հայ կանանց` գարնան, գեղեցկության եւ զարթոնքի իրենց գեղեցիկ տոնի առիթով»:

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ