Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակներում մարտի 21-ին խորհրդարանում հյուրընկալվել էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի դասախոսներն ու ուսանողները: Ավանդույթի համաձայն, նրանք նախ ներկա գտնվեցին Ազգային ժողովի նիստին:
Այնուհետեւ նրանց հետ հանդիպեց Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Նա անդրադարձավ խորհրդարանի կառուցվածքին ու գործառույթներին, ներկայացրեց ԱԺ աշխատակարգը: ԱԺ փոխնախագահը մասնավորապես ընդգծեց խորհրդարանի վերահսկողական գործառույթը պետական բյուջեի ձեւավորման եւ բյուջետային միջոցների օգտագործման գործընթացում: Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ այլ հարցերի:
Իսկ հանդիպումից հետո «Բաց դաս»-ի մասնակիցներին միացավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահի հետ մտերմիկ զրույցից հետո ուսանողները լուսանկարվեցին Ազգային ժողովի նիստերի դահլիճում:
Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Մարտի 21-ի առավոտյան Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչը եւ պատվիրակության անդամները այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, եղան Ցեղասպանության թանգարանում: Պարոն Բեբիչը գրառումներ կատարեց ...
Ազգային ժողովն սկսեց նոր խմբագրությամբ ՀՀ ընտրական օրենսգրքի քննարկումները
Մարտի 21-ին սկսվեցին Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերի աշխատանքները: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ԱԺ պատգամավոր Արծրունի Աղաջանյանը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել, եւ քանի որ ԱԺ կանոնակարգ օրենքով նախատեսված ժամկետում նա իր դիմո...
Հանդիպում` ընդլայնված կազմով
Հայաստանի եւ Խորվաթիայի խորհրդարանների նախագահների հանդիպմանը հաջորդեցին բանակցություններն ընդլայնված կազմով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Խորվաթիայի հետ հարաբերությունների խորացումը բոլոր ուղղություններով: Նա վստահություն հայտնեց, որ Խորվաթիայի նախագահ Իվո Յոսի...
Լուկա Բեբիչը հանդիպեց Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի անդամների հետ
Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի գլխավորած պատվիրակությունը Ազգային ժողովում հանդիպեց Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի անդամների հետ: Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը նշեց, որ հայ-խորվաթական երկկողմ հարաբերությունների սերտացման համար կա...
ԱԺ նախագահը ընդունեց Խորվաթիայի խորհրդարանի ղեկավարին
Մարտի 21-ին սկսվեց Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն: Խորհրդարանում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Խորվաթիայի Հանրապետության Խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի միջեւ տեղի ունեցավ առանձնազր...