Տպել
18.03.2011
Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
1 / 1

Մարտի 20-ի երեկոյան երկօրյա պաշտոնական այցով Երեւան կժամանի Խորվաթիայի  Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա  Բեբիչի գլխավորած պատվիրակությունը:

 Երեւանում Լուկա Բեբիչին կընդունեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Խորվաթիայի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա  Հայաստա-Խորվաթիա բարեկամության խմբի անդամների, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, կմասնակցի ԱԺ լիագումար նիստին:

Խորվաթիայի  Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա  Բեբիչի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ կդնի Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, կայցելի ցեղասպանության թանգարան: