Տպել
11.03.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել Ճապոնիայի Ազգային Դիետի Խորհրդականների պալատի նախագահ Տակեո Նիշիոկային եւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Տակահիրո Յոկոմիչիին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել Ճապոնիայի Ազգային Դիետի Խորհրդականների պալատի նախագահ Տակեո Նիշիոկային եւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Տակահիրո Յոկոմիչիին: Հեռագրերում ասված է.

«Խորը կսկիծով տեղեկացանք Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին:

1988թ.-ին կործանարար երկրաշարժ տեսած Հայաստանը եւ հայ ժողովուրդը ծանոթ են այդ ցավին:

 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից Ձեզ եմ  հղում մեր խորին ցավակցությունն ու մխիթարական խոսքը` զոհվածների ընտանիքներին ու հարազատներին:

Վստահ եմ, որ Ճապոնիայի ժողովուրդն ուժ  կգտնի եւ հաստատակամություն կդրսեւորի` վերականգնելու տարերային աղետի հասցրած վնասները եւ  վերացնելու դրա հետեւանքները: