Տպել
03.03.2011
ՀՀ ԱԺ նախագահը մտահոգություն է հայտնել

Մարտի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ  Ալիկ Սարգսյանի հետ եւ իր մտահոգությունն է հայտնել ՀՀ Կառավարության շենքի մոտ առեւտրականների ցույցին միացած «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների եւ  ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: ՀՀ ոստիկանապետը ԱԺ նախագահին  տեղեկացրել է, որ  միջադեպի մանրամասները ճշտվում են եւ օրվա ընթացքում կներկայացվեն խորհրդարանի ղեկավարին: