ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում արդեն երկրորդ անգամ անցկացվում է ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնը, որն այս տարի նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակին: Ասմունքի մրցույթ-փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2009 թվականին:
Դեկտեմբերի 6-ին ամփոփվեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան երկրորդ մրցույթ-փառատոնի երեւանյան եզրափակիչ փուլը: Մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի անվան դպրոցի բակում Երեանի դպրոցների տնօրենները, ուսուցիչները, ծնողները եւ աշակերտները ծաղիկներ դրեցին մեծանուն բանաստեղծի արձանի մոտ` հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին: Այնուհետեւ դպրոցի դահլիճում աշակերտները Վահան Տերյանի գեղեցիկ ստեղծագործություններով հիացրեցին ներկաներին:
Տեղեկացնենք, որ Երեւան քաղաքի 87 դպրոցներից եզրափակիչ փուլին երկու տարիքային խմբերում մասնակցելու հնարավորություն էին ստացել 31-ը:
Ժյուրիի գնահատականների արդյունքում 11-14 եւ 15-17 տարիքային խմբերի 7 մասնակիցներ հաղթող ճանաչվեցին, որոնք էլ կմասնակցեն ասմունքի հանրապետական մանկապատանեկան երկրորդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլին:
Նշենք, որ արդեն ավարտվել է ասմունքի երկրորդ մրցույթ-փառատոնի մարզային, Արցախի եւ Ջավախքի եզրափակիչ փուլերը:
ԱԺ քառօրյա նիստերի առաջին օրը
Դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովի քառօրյա նիստերն սկսվեցին նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի հաստատումով, որից հետո ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ քառօրյայում քննարկված «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփո...
Ցուցահանդես ԱԺ Կանաչ սրահում
Դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովի Կանաչ սրահում բացվեց մասնագիտությամբ փիլիսոփա, սակայն կյանքի բերումով եւ նկարչական շնորհի ուժով արվեստի ուղին ընտրած նկարչուհի Նինա Աղավելյանի անհատական ցուցահանդեսը: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի...
Խորհրդարանում հյուրընկալվել էին Երեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի աշակերտները
Ազգային ժողովի «Բաց դռներ»- ի քաղաքականության շրջանակներում դեկտեմբերի 6-ին խորհրդարանում հյուրընկալվել էին Երեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ: Ազգային ժողովի հերթական քառօրյայի առաջին նիստին մասնակցելուց հետո նրանք հանդիպեցին Ազգային ժողովի նախագահ Հովիկ ...
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
Դեկտեմբերի 6-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արմեն Ռուստամյանի նախագահությամբ որոշվեց մինչեւ 30 օրով հետաձգել «1988-1992 թթ. ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր եւ ԼՂԻՄ-ի (հետագայում` ԼՂՀ-ի) բազմաթիվ բնակավայրերում ադրբեջանական իշխանությունների կողմից տեղի հայ բնակչությա...