Տպել
06.12.2010
Կայացավ ասմունքի մրցույթ-փառատոնի երեւանյան եզրափակիչ փուլը
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո ԱԺ «Բաց դռներ»  ծրագրի շրջանակներում արդեն երկրորդ անգամ անցկացվում է ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնը, որն այս տարի նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակին: Ասմունքի մրցույթ-փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2009 թվականին:

Դեկտեմբերի 6-ին ամփոփվեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան երկրորդ մրցույթ-փառատոնի երեւանյան եզրափակիչ փուլը:  Մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի անվան  դպրոցի բակում    Երեանի դպրոցների տնօրենները,  ուսուցիչները,  ծնողները եւ  աշակերտները ծաղիկներ դրեցին մեծանուն բանաստեղծի  արձանի մոտ` հարգանքի տուրք  մատուցելով  նրա հիշատակին:  Այնուհետեւ դպրոցի դահլիճում աշակերտները  Վահան Տերյանի գեղեցիկ ստեղծագործություններով հիացրեցին  ներկաներին:

Տեղեկացնենք, որ Երեւան քաղաքի 87  դպրոցներից եզրափակիչ  փուլին  երկու տարիքային խմբերում  մասնակցելու հնարավորություն էին ստացել 31-ը:

Ժյուրիի գնահատականների արդյունքում 11-14 եւ 15-17 տարիքային խմբերի 7 մասնակիցներ հաղթող ճանաչվեցին, որոնք էլ կմասնակցեն   ասմունքի հանրապետական մանկապատանեկան երկրորդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլին:

Նշենք, որ արդեն ավարտվել է ասմունքի  երկրորդ  մրցույթ-փառատոնի մարզային, Արցախի եւ Ջավախքի  եզրափակիչ փուլերը:
 
 


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...