Տպել
06.12.2010
Ցուցահանդես ԱԺ Կանաչ սրահում
1 / 2

Դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովի Կանաչ սրահում  բացվեց  մասնագիտությամբ փիլիսոփա, սակայն կյանքի բերումով եւ նկարչական շնորհի ուժով արվեստի ուղին ընտրած նկարչուհի Նինա Աղավելյանի անհատական ցուցահանդեսը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին` նշեց, որ խորհրդարանն արդեն երկու տարի շարունակում է ձեւավորած ավանդույթը եւ մեկ անգամ եւս  ցուցադրվելու հնարավորություն ընձեռում ստեղծագործողներին, ինչը ստեղծագործական նոր եռանդ է հաղորդում նրանց, իսկ արվեստի սիրահարներին  բերկրանք ու ուրախություն պարգեւում:

Նկարչուհի Նինա Աղավելյանը հայ եւ այլազգի արվեստասերներին ներկայացել է բազմաթիվ  անհատական եւ խմբակային ցուցահանդեսների միջոցով, եւ, ինչպես նշեցին արվեստաբաններ Սյուզաննա Փիլոսյանը եւ Սարո Սարուխանյանը, արտաքին աշխարհից ստացած տպավորությունները, հույզերն ու  ապրումները, սերն ու հավատը  յուրօրինակ ոճով արտացոլել իր գունագեղ  գործերում:

Արվեստաբան Սարո Սարուխանյանը  շնորհակալական  խոսք ուղղեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, նկատելով, որ նա արվեստի ջատագով լինելով` մշտապես աջակցում է նման միջոցառումների կազմակերպմանը:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...