Տպել
01.12.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց ՀՀԿ 20-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում Արաբկիր համայնքում անցկացված միջոցառմանը
1 / 4
Դեկտեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց  ՀՀԿ  20-ամյակի տոնակատարությունների շրջանակում  Երեւանի Արաբկիր վարչական շրջանում անցկացված միջոցառմանը, որը կազմակերպել էր ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպությունը:

Միջոցառմանը ներկա էին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ,ՀՀԿ անդամներ, համայնքի բնակիչներ:  ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Հովհաննես Շահինյանն անդրադարձավ կուսակցության անցած ուղուն եւ տարածքային կազմակերպության գործունեությանը:

Հայաստանի Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից տարածքային կազմակերպության մի խումբ անդամներ  պարգեւատրվեցին պատվոգրերով եւ շնորհակալագրերով:  Հանձնելով  պատվոգրերը`  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց հանդիպումն արաբկիրցիների հետ, նշելով վարչական շրջանի եւ կուսակցության շրջանային կորիզի նշանակալի դերակատարությունը:«Մենք ճիշտ ուղու վրա ենք»,- ասաց ԱԺ նախագահը, համոզմունք հայտնելով, որ չկա մի այնպիսի քաղաքական ուժ, որ կարող է ստանձնել այն դերակատարությունը, որ ստանձնել է ՀՀԿ-ն հանրապետության Նախագահի գլխավորությամբ: « Ապագայում նույնպես միասնական թիմով գնալու ենք  հաղթանակի: Առաջ, Հայաստան»,- դիմելով միջոցառման մասնակիցներին` ասաց Հովիկ Աբրահամյանը:

Միջոցառման գեղարվեստական մասն իրենց կատարումերով ապահովեցին Արաբկիր վարչական շրջանի արվեստի գործիչները:
 


01.12.2010
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Դեկտեմբերի 1-ին Արտակ Դավթյանի նախագահությամբ տեղի ունեցավ Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում  քննարկվեց չորս հարց: Օրակարգում ընդգրկված մի շարք օրինագծերի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվեց: ...

01.12.2010
Դասախոսություն ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի ներկայացուցիչների համար
Դեկտեմբերի 1-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը Հռոմում տեղակայված ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի ավագ դասընթացի ունկնդիրների եւ հաստատության պրոֆեսորադասախոսական ու ղեկավար կազմերի ավելի քան 100 ներկայացուցիչների համար դասախոսությո...