Տպել
29.10.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Իսրայելի դեսպանին
1 / 1

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում  Իսրայելի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Շմուել Մեյրոմին:

Ողջունելով հյուրին` Ազգային ժողովի նախագահը շնորհավորեց նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթեց աշխատանքում` ի նպաստ  Հայաստանի եւ Իսրայելի միջեւ  արդյունավետ համագործակցության:

Դեսպան Շմուել Մեյրոմը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար` նշելով, որ ամեն ինչ կանի երկու երկրների հարաբերություններն ավելի ակտիվացնելու համար:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ յուրաքանչյուր ոճրագործություն, ցեղասպանություն պետք է դատապարտվի ամբողջ աշխարհի կողմից, որպեսզի հետագայում բացառվի այդօրինակ հանցագործությունների կրկնությունը: Հայաստանը շարունակելու է ջանքերը  Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ եւ վստահ է, որ կարողանալու է վերականգնել պատմական արդարությունը:

Զրուցակիցները  կարեւորեցին միջպետական հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում եւ մասնավորապես պատգամավորական բարեկամության խմբերի ստեղծման եւ փոխայցելությունների միջոցով միջխորհրդարանական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը: