Տպել
28.10.2010
Պարզաբանում

Ի պատասխան panorama.am էլեկտրոնային լրատվական գործակալության հոկտեմբերի 28-ին հրապարակված «Վ. Դալլաքյանը չքվեարկեց, քանի որ «քվեարկությունն անօրինական էր» հոդվածի: ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերի համաձայն Ազգային ժողովն իր գործունեության կազմակերպական հարցերով ընդունում է որոշումներ: Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի «Ազգային ժողովի գործունեության կազմակերպման որոշումները»  կանոնակարգող 49-րդ հոդվածի 1-ին մասի գ) ենթակետի համաձայն Ազգային ժողովը կարող է ընդունել հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին որոշումներ: Ի դեպ հարցի քննարկման ընթացակարգը կանոնակարգող 55-րդ հոդվածի 4-րդ մասի ը) ենթակետը վերաբերում է քվեարկությանը, հետեւաբար հարցի քննարկման հատուկ ընթացակարգը կարող է վերաբերել նաեւ հարցի քվեարկության ժամկետին առնչվող Ազգային ժողովի կողմից ընդունված որոշումներին:  Հետեւաբար լրատվամիջոցում նշված քվեարկության անօրինականության մասին արտահայտված տեսակետն անհիմն է:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...