Տպել
25.10.2010
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկվեց «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել էր ՀՀ կառավարությունը: ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը նշեց, որ օրինագծերով սահմանվում է վարչական դատարանի ակտերի բողոքարկումը վերաքննության կարգով եւ հղումներ է կատարվում այլ օրենքներին միայն այն դեպքում, երբ դրանք դուրս չեն գալիս դատական համակարգի ընդհանուր սահմանադրական սկզբունքների շրջանակներից: Նման փոփոխություն նախատեսելն իրավական պաշտպանության միջոցների արդյունավետությունն ապահովելու նպատակ է հետապնդում: Փոփոխությունները կնպաստեն օրենսդրությունում առկա թերությունների վերացմանը եւ նպատակ ունեն այդ իրավունքից օգտվելը դարձնել մատչելի, որի արդյունքում կապահովվի մարդու իրավունքների համակողմանի եւ արդյունավետ պաշտպանությունը:

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը եւս քննարկվեց առաջին ընթերցման ընթացակարգով, որը եւս ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Օրենքների նախագծերով առաջարկվում է ընկերության հիմնադրման նպատակով այցելություն միայն մեկ կառույց, որը փաստաթղթերն ընդունելուց հետո ինքն է իրականացնում բոլոր ընթացակարգերը` համագործակցելով պետական ռեգիստրի, ՀՀ կառավարությանն առընթեր հարկայի պետական ծառայության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության, Երեւանի քաղաքապետարանի եւ այլ մարմինների հետ: Բացի այդ առաջարկվում է վերացնել անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման պահանջը, դրա փոխարեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել ցանկացող ֆիզիկական անձինք հաշվառվում են գրանցող մարմնի կողմից: Հաշվառումը հավաստող փաստաթուղթը` վկայականը պետք է ներառի ՀՎՀՀ-ն: Նշված իրավական ակտերի փաթեթի ընդունմամբ կարգելվի այն իրավաբանական անձանց գրանցումը, որոնց հիմնադիրները դատապարտված են եղել տնտեսական գործունեության դեմ ուղղված, ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաեւ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների համար եւ նրանց դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ: Նախատեսվում է նաեւ ընկերության գործունեության մեկնարկի ընթացակարգերի պարզեցում, ժամանակի եւ ծախսերի կրճատում, ընկերության հիմնադրման ընթացակարգերի իրականացում ներկայիս 18-20 օրվա փոխարեն 5-6 օրում:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ քննարկված երկու օրենսդրական փաթեթները կընդգրկվեն ԱԺ նստաշրջանի եւ հոկտեմբերի 25-28-ի չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Մինչեւ 60 օրով հետաձգվեց ՀՅԴ խմբակցության պատգամավորների ներկայացրած երկու օրինագծերի քննարկումը:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...