Տպել
22.10.2010
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
1 / 1

Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր  ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  եւ  հոկտեմբերի 25-28-ի  ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի  որոշման նախագիծը: ԱԺ ութերորդ  նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 17 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 107 հարց, միջազգային 18 պայմանագիր:

Չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  եւ հոկտեմբերի 25-28-ի ԱԺ նիստերի օրակարգի  նախագիծը կհաստատվեն հոկտեմբերի 25-ի ԱԺ նիստում: