Տպել
09.10.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Հունաստանի Հանրապետություն եւ Կիպրոսի Հանրապետություն

Հոկտեմբերի 11-ի երեկոյան  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Հունաստանի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Հովհաննես Մարգարյանը, Գոհար Ենոքյանը, Ռուզան Առաքելյանը, Մարտին Սարգսյանը, Արման Սահակյանը, Ալեքսան Պետրոսյանը:

 Աթենքում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի, խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պետսալնիկոսի, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆթիմիուի,  Հունաստանի խորհրդարանի Եվրոպական հարցերով եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների, Հունաստան - Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների, խորհրդարանական կուսակցությունների ղեկավարների, հայկական համայնքի ներկայացուցիչների հետ : Նեա Զմիրնիում Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության նահատակների հուշակոթողին :

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը  Հունաստանից կմեկնի Կիպրոս :

Նիկոսիայում ՀՀ ԱԺ նախագահը կհանդիպի Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի,  Նիկոսիայի քաղաքապետ Էլենի Մավրուի, Կիպրոսի  հայ համյանքի  ներկայացուցիչների հետ , ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի  հուշակոթողին : Պատվիրակությունը կհադիպի  նաեւ Ֆամագուստայի քաղաքապետ, Կիպրոսի խորհրդարանի նախկին նախագահ Ալեքսիս Գալանոսի հետ :