Տպել
01.10.2010
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
1 / 2

Հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր  ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ  հոկտեմբերի 4-7-ի  ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի  որոշման նախագիծը: ԱԺ ութերորդ  նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին  որոշման նախագծում  ընդգրկվել է 13 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 143  հարց, այդ թվում`  34 միջազգային պայմանագիր:

Չորրորդ  գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ հոկտեմբերի 4-7-ի  ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի  նախագիծը կհաստատվեն  հոկտեմբերի 4 -ի ԱԺ նիստում: