ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա կապակցությամբ, որտեղ ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ` աշակերտներ եւ ուսանողներ, ուսուցիչներ ու դասախոսներ, կրթության ոլորտի աշխատողներ,
Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա կապակցությամբ:
Գիտելիքը մեր երկրի ամենաարժեքավոր հարստություններից է եւ յուրաքանչյուրիս պարտքն է պահպանել այն, ըստ արժանվույն գնահատել եւ օգտագործել ի շահ հայրենիքի: Գիտակից եւ կիրթ սերունդը երկրի առաջընթացի գրավականն է:
Այս օրը նշանակալից է հատկապես առաջին դասարանցիների եւ առաջին կուրսեցիների համար, քանի որ սեպտեմբերի 1-ը նշանավորում է նրանց կյանքի նոր փուլի սկիզբը:
Կրկին շնորհավորելով այս տոնական օրվա առթիվ` բոլորին մաղթում եմ բեղմնավոր ուսումնական տարի: Ցանկանում եմ, որ աշակերտները ուսումնառության մեջ փութեռանդ լինեն, իսկ ուսուցիչները ուսուցման եւ սերնդի հայեցի դաստիարակության հայրենանվեր գործում` նվիրյալներ»:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Սեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ: Երկրորդ ընթերցումով քննարկվեց ԱԺ պատգամավորներ Ռաֆիկ Պետրոսյանի, Վարդան Բոստանջյանի, Արտակ Դավթյանի հեղինակած «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի...