Տպել
07.07.2010
Տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքային նիստը

Հուլիսի 7-ին տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքային նիստը։

Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նաիրա Զոհրաբյանը հանձնաժողովի անդամներին տեղեկատվություն տրամադրեց Հայաստան-ԵՄ վերջին զարգացումների վերաբերյալ։ Հանձնաժողովը որոշեց մշակել ներքին աշխատանքային կանանոկարգ՝ առաջիկա աշխատաքները առավել համակարգված կազմակերպելու համար։ Ինչպես նաեւ որոշվեց մեկշաբաթյա ժամկետում  մշակել խնդիրների օրակարգ՝ Եվրախորհրդարանի համապատասխան հանձնաժողովի համատեղ քննարկմանը  առաջարկելու համար։ Հանձնաժողովի հետագա նիստերին, որոնք կհավիրվեն երկու շաբաթը մեկ պարբերականությամբ, կհրավիրվեն նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարության, ԼՂՀ համապատասխան կառույցների ներկայացուցիչները, ինչպես նաեւ ոլորտի  փորձագետներ։ Որոշվեց Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքային հաջորդ նիստին հրավիրել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին՝  խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եւ արտաքին գերատեսչության համատեղ աշխատանքը համակարգված կազմակերպելու համար։
 
 


07.07.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց «Արի տուն» ծրագրի միջոցառմանը
Հուլիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Սեւանա թերակղզում մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի  առաջին փուլի ավարտին  նվիրված միջոցառմանը: Հայրենիք էին ժամանել ԱՄՆ-ից, Կանադայից, Եգիպտոսից, Լիբանանից, Լատվիայից, Վրաստանից Ռուսաստանից եւ այլ երկրներից 90 պատանինին...