Տպել
06.07.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է «Արմենպրես» գործակալության թղթակցի հարցին
1 / 1

Արմենպրես . Չավուշօղլուն իր վերջին հարցազրույցներից մեկում ասել է, թե չի լսել եւ տեղյակ չէ ադրբեջանական ռազմատենչ հայտարարությունների մասին, եւ անգամ Բաքվի կողմից հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը կազմակերպված սադրանքի մասին:

ՀՀ ԱԺ նախագահ . Առնվազն տարակուսանք է հարուցում, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Մ. Չավուշօղլուն խոստովանում է, որ տեղյակ չէ ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող կարեւոր զարգացումներին, որոնց մասին շուրջ երկու շաբաթ  բարձրաձայնում է միջազգային հանրությունը, հայտարարություններ են անում  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները, միջազգային կառույցները:

Եթե իրոք այդպես է, ապա դա կրկին ապացուցում է  հայկական կողմի այն պնդումը, որ ԵԽԽՎ-ի որեւէ մարմին բավարար կոմպետենտություն չունի զբաղվելու Լեռնային Ղարաբաղի խնդրով եւ դա կարող է միայն վտանգել  ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացը: