Տպել
21.06.2010
Ազգային ժողովում նշվեց Երաժշտության տոնը
1 / 4
Տեսանյութ

Հունիսի 21-ին, ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո Ազգային ժողովի այգում տեղի ունեցավ դասական երաժշտության համերգ` աշխարհում հաշմանդամների միակ կամերային երգչախմբի` «Փարոսի» եւ Երեւանի պետական կոնսերվատորիայի Կոնստանտին Սարաջյանի անվան սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ. նշվեց Երաժշտության տոնը: Ի դեպ, այն տոնվում է աշխարհի ավելի քան 110 երկրներում եւ 430 քաղաքներում: Ազգային ժողովի նախագահը երաժշտության տոնին նվիրված այս նախաձեռնությամբ կրկին ուշադրություն էր բեւեռել հաշմանդամների խնդիրներին:

Հիշեցնենք, որ Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում մայիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը «Գաֆէսճեան» թանգարանում մասնակցեց Թանգարանների միջազգային օրվան նվիրված ակցիային, որի նպատակն էր հաշմանդամներին հասանելի դարձնել մշակութային օջախները: Թանգարանում ՀՀ ԱԺ նախագահն ունկնդրեց «Փարոս» կամերային երգչախմբի կատարումները. երգչախմբի անդամների գերակշռող մասը հաշմանդամներ են:  «Ունիսոն»  հ/կ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը առիթից օգտվելով խնդրեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` օգնել «Փարոս» կամերային երգչախմբին պետական կարգավիճակ տալու հարցում: ԱԺ նախագահը խոստացավ աջակցել եւ նշեց, որ հաշմանդամների խնդիրները մշտապես գտնվում են իր ուշադրության կենտրոնում, իսկ Ազգային ժողովում հաշմանդամների համար կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ:

Երեկվա բացօթյա համերգի ժամանակ «Ունիսոն» հ/կ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը նշեց, անցյալ ամիս ԱԺ նախագահը ներկա էր գտնվել իրենց համերգին, որից հետո խոստացել էր հրավիրել մասնակցելու ԱԺ այգում կազմակերպվելիք միջոցառմանը: Նրա խոսքով, այսօրվա համերգը վկայությունն է այն բանի, որ խորհրդարանի ղեկավարի խոսքը  գործ է դառնում: Արմեն Ալավերդյանը վստահություն հայտնեց, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ լուծում կստանա նաեւ երգչախմբի պետական կարգավիճակի հարցը:

Իսկ Ազգային ժողովի այգում երեկ շուրջ մեկ ժամ հնչեցին հայ եւ համաշխարհային երաժշտարվեստի գոհարներ:


21.06.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավարին
Հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսին` Հայաստանում նրա առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն  հայտնեց արդյունավետ համագործակցության համար` բարձր գնահատե...

21.06.2010
Հունիսի 23-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում, ըստ որի` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ, 2010 թվականի հունիսի 23-ին ժամը 12-ին կգումարվի  ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան`  նախաձեռնողի սահմանած  օրակարգով: ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏ...