Տպել
21.06.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավարին
1 / 1

Հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսին` Հայաստանում նրա առաքելության ավարտի կապակցությամբ:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն  հայտնեց արդյունավետ համագործակցության համար` բարձր գնահատելով  Ա. Վարուդակիսի գործունեությունը  Հայաստանում:

 ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը համագործակցությունը համարեց փոխշահավետ` նշելով, որ այն սկսվել է դեռեւս այն ժամանակ, երբ Հովիկ Աբրահամյանը զբաղեցնում էր փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնը, եւ ակտիվ ու արդյունավետ համատեղ աշխատանք է կատարվել մասնավորապես մարզերում առողջապահության զարգացման ծրագրի շուրջ:

 Զրուցակիցները անդրադարձան համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին եւ դրա ազդեցությանը Հայաստանի վրա: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Համաշխարհային բանկի աջակցությունը Հայաստանի հակաճգնաժամային ծրագրերին: Արիստոմենե Վարուդակիսը արձանագրեց, որ Հայաստանի տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է, թեեւ  հիմնական մարտահրավերները դեռեւս առկա են:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային խնդիրներին:
 


21.06.2010
Ազգային ժողովում նշվեց Երաժշտության տոնը
Հունիսի 21-ին, ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո Ազգային ժողովի այգում տեղի ունեցավ դասական երաժշտության համերգ` աշխարհում հաշմանդամների միակ կամերային երգչախմբի` «Փարոսի» եւ Երեւանի պետական կոնսերվատորիայի Կոնստանտին Սարաջյանի անվան սիմ...

21.06.2010
Հունիսի 23-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում, ըստ որի` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ, 2010 թվականի հունիսի 23-ին ժամը 12-ին կգումարվի  ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան`  նախաձեռնողի սահմանած  օրակարգով: ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏ...