Տպել
04.06.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Երվանդ Քոչարի 110-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի բացմանը
1 / 2
Տեսանյութ

Հունիսի 4-ին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նկարիչների միությունում  մասնակցեց Երվանդ Քոչարի 110-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի բացմանը: Բացման արարողությանը ներկա էին նաեւ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:  Ցուցահանդեսում ներկայացված են 120-ից ավելի աշխատանքներ` քանդակ, գրաֆիկա, գեղանկար, տարածական նկարչություն եւ այլն:

Նշենք, որ Քոչարը  համարվում է տարածական նկարչության հիմնադիրը: Այս տարի լրանում է Ե. Քոչարի կերտած Երեւանի խորհրդանիշը դարձած Սասունցի Դավթի արձանի, «Մելանխոլիա» աշխատանքի ստեղծման 50-ամյակը, ինչպես նաեւ Ե. Քոչարի թանգարանի հիմնադրման 25-ամյակը:

Հունիսի 4-ին բացված ցուցահանդեսում, բացի թանգարանի նյութերից, ներկայացված են աշխատանքներ նաեւ մասնավոր հավաքածուներից: 
  
Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը  Արտակ Դավթյանի եւ  Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ  շրջեց ցուցահանդեսում, ծանոթացավ ներկայացված աշխատանքներին: 
  
1923 - 1936 թթ. Փարիզում ստեղծած իր արվեստով Քոչարը դասվել է այն մեծերի շարքին, որոնցով պայմանավորվել է եվրոպական ավանգարդն ու համաշխարհային կերպարվեստի հետագա ընթացքը: Եվրոպական արվեստաբանական միտքը Քոչարին համարում էր ժամանակակից արվեստի այն ռահվիրաններից մեկը, որոնք մի քանի տարում վերափոխեցին արդի գեղանկարչության մասին պատկերացումներն ու տակնուվրա արեցին աշխարհը...»:

Հայ արվեստագետը ցուցադրվել է ժամանակի խոշորագույն վարպետների՝ Պիկասոյի, Բրակի, Արպի, Բրանկուզիի, Լեժեի, Կիրիկոյի եւ մյուսների հետ: 
  
Նրա հայտնի ստեղծագործություններից են «Էքստազ», «Պատերազմի արհավիրք» կտավները, «Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված գրաֆիկական շարքը, «Զվարթնոցի արծիվ», «Մելանխոլիա», «Կիբեռնետիկայի մուսա», «Վարդան Մամիկոնյան», «Սասունցի Դավիթ» եւ այլ աշխատանքներ:

Նկարիչների միությունում բացված ցուցահանդեսը շարունակվելու է մինչեւ հունիսի 20-ը:

Նշենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն աջակցել է հայ մեծ արվեստագետի ցուցահանդեսի բացմանն ու ցուցադրված գործերի մասին պատմող պատկերագրքի հրատարակմանը։ 
 


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...