Տպել
29.03.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Իզաբել Դինգիզյանին
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 29-ին ընդունեց Շվեդիայի խորհրդարանի` Ռիգստագի հայազգի  պատգամավոր, Կանաչների կուսակցության անդամ Իզաբել Դինգիզյանին: ՀՀ Ազգային ժողովի նախագահը բարձր գնահատեց պատգամավորի մասնակցությունը Շվեդիայի խորհրդարանի կողմից հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունմանը եւ ի դեմս նրա շնորհակալություն հայտնեց Ռիգստագի նախագահին ու բոլոր այն պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել բանաձեւի ընդունմանը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Շվեդիայի խորհրդարանի կողմից հայոց ցեղասպանությունը դատապարտելը եւս մեկ քայլ է ապագայում աշխարհում նման հանցագործությունները կանխելու համար:

Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ընդունելության համար` Իզաբել Դինգիզյանը նշեց, որ բանաձեի  ընդունումը Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցության սկիզբն է, եւ ինքը պատրաստ է նպաստել այդ համագործակցության զարգացմանը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ Հայաստանի խորհրդարանում ստեղծվել է հայ-շվեդական բարեկամության պատգամավորական խումբ, եւ ցանկալի կլինի նման խմբի ստեղծումը նաեւ Շվեդիայի խորհրդարանում: Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ մտադիր է Երեւանում կազմակերպել աշխարհի բոլոր խորհրդարանների հայազգի պատգամավորների համաժողով, ինչը շատ օգտակար կլինի Հայաստանը ճանաչելու, տեղեկատվություն ստանալու, փոխադարձ շփումների եւ համագործակցության համար:

Հանդիպմանն անդրադարձ եղավ նաեւ հայ-թուրքական հարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին:


29.03.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովին եւ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ  է հղել ՌԴ  Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովին եւ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովին. «Սրտի խոր ցավով տեղեկացա Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած պայթյունի մասին, որ հանգեցրել է մարդկային զոհերի: ...

29.03.2010
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանն ընդունեց Շվեդիայի խորհրդարանի պատգամավորին
Մարտի 29-ին Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանն ընդունեց Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Իզաբել Դինգիզյանին: Ողջունելով հյուրին` տկն Պետրոսյանը գոհունակություն եւ երախտագիտություն հայտնեց 1915 թ. Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման բանաձեւը Շվե...

29.03.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ամերիկահայ դպրոցականների եւ նրանց ուսուցիչների հետ
ՀՀ Ազգային  ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 29-ին ԱԺ  նիստերի դահլիճում հանդիպեց  «Կալիֆոռնիան կուրյեր»  թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի գլխավորությամբ խորհրդարան այցելած շուրջ 100 ամերիկահայ դպրոցականների եւ նրանց ուսուցիչների հետ:...