Տպել
29.03.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ամերիկահայ դպրոցականների եւ նրանց ուսուցիչների հետ
1 / 3
Տեսանյութ

ՀՀ Ազգային  ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 29-ին ԱԺ  նիստերի դահլիճում հանդիպեց  «Կալիֆոռնիան կուրյեր»  թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի գլխավորությամբ խորհրդարան այցելած շուրջ 100 ամերիկահայ դպրոցականների եւ նրանց ուսուցիչների հետ:

Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց Ազգային ժողովի կառուցվածքը, խնդիրներն ու դերը, գործառույթները: Նա կարեւորեց նման հանդիպումները, որոնք հնարավորություն  են տալիս ծանոթանալ օրենսդիր մարմնի աշխատանքներին:

ՀՀ Ազգային  ժողովի նախագահը պատասխանեց սփյուռքահայ աշակերտների եւ ուսուցիչների հարցերին, որոնք առավելապես վերաբերում էին հայ-թուրքական հարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղի  հիմնահարցին:

«Կալիֆոռնիան կուրյեր»  թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը շնորհակալություն հայտնեց ընձեռված հնարավորության համար, նշելով, որ երեխաները առաջին ամերիկահայ դպրոցականներն են, որ հյուրընկալվում են խորհրդարանում:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն հայտնելով այցելության համար` կարեւոր համարեց այն հայրենիքին ու ժողովրդին ծանոթանալու առումով եւ պատրաստակամություն հայտնեց աջակցել հետագա  նման այցերին:


29.03.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովին եւ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ  է հղել ՌԴ  Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովին եւ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովին. «Սրտի խոր ցավով տեղեկացա Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած պայթյունի մասին, որ հանգեցրել է մարդկային զոհերի: ...

29.03.2010
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանն ընդունեց Շվեդիայի խորհրդարանի պատգամավորին
Մարտի 29-ին Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանն ընդունեց Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Իզաբել Դինգիզյանին: Ողջունելով հյուրին` տկն Պետրոսյանը գոհունակություն եւ երախտագիտություն հայտնեց 1915 թ. Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման բանաձեւը Շվե...

29.03.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Իզաբել Դինգիզյանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 29-ին ընդունեց Շվեդիայի խորհրդարանի` Ռիգստագի հայազգի  պատգամավոր, Կանաչների կուսակցության անդամ Իզաբել Դինգիզյանին: ՀՀ Ազգային ժողովի նախագահը բարձր գնահատեց պատգամավորի մասնակցությունը Շվեդիայի խորհրդարանի կողմից հայոց ցեղասպանությունը դատապար...