Տպել
27.03.2010
«ԱԺ բաց դռներ» ծրագրի շրջանակում նշվեցին Լեոնիդ Ենգիբարյանի 75-ամյա հոբելյանը եւ Թատրոնի միջազգային օրը
1 / 3

Մարտի 27-ին, ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում, խորհրդարանի այգում Երեւանի մնջախաղի պետական թատրոնի ու Երեւանի կրկեսի դերասանների մասնակցությամբ նշվեց Լեոնիդ Ենգիբարյանի 75-ամյա հոբելյանը: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բազմիցս նշել է, որ մշակույթը մարդկային կապիտալի կարեւոր բաղադրիչն է, եւ  Ազգային ժողովի այգին պետք է  դարձնել մի վայր, ուր կենդանի են պահվում հայոց միտքը, խոսքն ու արվեստը:

Միջոցառումը, որին ներկա էր  նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ազդարարեց Ազգային ժողովի այս տարվա բացօթյա միջոցառումների մեկնարկը: Ենգիբարյանի նրբաճաշակ էտյուդներով, կրկեսային գունեղ համարներով, քայլող հսկաներով եւ կենդանացող քանդակներով էլ նշվեց Թատրոնի միջազգային օրը:
 


27.03.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ՀՀ թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը
ՀՀ Ազգային  ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 27-ին մասնակցել է Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի ունեցած` ՀՀ թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը, որն այս տարի նվիրված էր Վարդան Աճեմյանի եւ Արուս Ասրյանի ծննդյան 105- ամյակնե...

27.03.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Թատրոնի միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել. «Դարեր առաջ հայոց Արտավազդ թագավորի  օրոք մայրաքաղաք Արտաշատը դարձել է հայ թատրոնի հիմնավայրը: Իսկ այսօր, արդեն ավելի քան 10 տարի է, Հայաստանում անցկացվում է «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխո...