Տպել
03.03.2010
Գագիկ Ծառուկյանն ընդունել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահին
1 / 2

Փետրվարի 3-ին   ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար  Գագիկ Ծառուկյանն ընդունել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի գլխավորած պատվիրակությանը: Առանձնազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել միջկուսակցական կապերի եւ հարաբերությունների խորացման, հետագա համագործակցության հեռանկարների շուրջ։  Երկու նախագահների առանձնազրույցի ընթացքում ԵԺԿ նախագահը ընդգծել է ԲՀԿ առաջնորդի դերը եվրոպական արժեքների տարածման ու հաստատման գործում եւ վստահություն հայտնել, որ իրենց համագործակցությունը լուրջ հեռանկարներ է ունենալու։  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կարեւորել է Հայաստանի եվրոինտեգրման գործընթացը, նշելով այդ ճանապարհին կատարված աշխատանքն ու այն խնդիրները, որոնք Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգում են։

Այնուհետեւ ԱԺ ոսկեզօծ դահլիճում հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: ԵԺԿ նախագահը կարեւորել է եվրոպական միասնական քաղաքականության մեջ ինտեգրվելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հաստատակամությունը,  հույս հայտնելով, որ ընթացիկ տարվա ընթացքում ԵԺԿ-ն կընդունի որոշում՝  «Բարգավաճ Հայաստանին» դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցում։ Իր հերթին Գագիկ Ծառուկյանը նշել է, որ  երկու կուսակցություններին միավորում են ինչպես գաղափարական, այնպես էլ արժեքային ընդհանրությունները, որոնք այսուհետ կհամալրվեն նաեւ կուսակցությունների ղեկավարների միջեւ  հաստատված անձնական շփումներով եւ գործընկերային հարաբերություններով։ «Ես հավատում եմ եվրոպական մեր հաջողությանը»,- ԵԺԿ նախագահի հետ հանդիպումն ամփոփելով ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
 
 
 


03.03.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Արմավիրի մարզ
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը` խորհրդարանի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանի եւ պատգամավորների ուղեկցությամբ, մարտի 3-ին այցելեց Արմավիրի մարզ` տեղում գնահատելու գարնանային գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը եւ լսելու գյուղաց...

03.03.2010
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ARTOC group ընկերության նախագահին
Փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ARTOC group տրանսազգային ներդրումային ընկերության նախագահ Մոհամեդ Շաֆիկ Գաբրին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ու ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաեւ հետագա համագործակցության հնարավոր...