Տպել
15.01.2010
Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը

Հունվարի 16-ին պաշտոնական այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը:Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Մկրտիչ Մինասյանը, Համլետ Հարությունյանը, Սուրիկ Պողոսյանը, Վարդան Բոստանջյանը, Հովհաննես Մարգարյանը, Արայիկ Գրիգորյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կահիրեում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Ահմեդ Ֆաթհի Սուրուրի եւ վարչապետ Ահմեդ Նազիֆի հետ: Այցի ընթացքում պատվիրակությունը նաեւ հանդիպում կունենա եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ կմասնակցի ՀՀ ԱԺ նախագահի պատվին Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում կազմակերպվող պաշտոնական ընդունելությանը:

Հունվարի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կվերադառնա Երեւան:
 
 
 


15.01.2010
Սկսվում է լրագրողների հավատարմագրումը Ազգային ժողովում
2010 թվականի հունվարի 15-ից սկսվում է Հայաստանի Հանրապետության չորրորդ գումարման Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքները լուսաբանող լրագրողների հավատարմագրումը: ...