Տպել
29.12.2009
Բելառուսի դեսպանն Ազգային ժողովում
1 / 1

Դեկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում  Բելառուսի դեսպան Ստեպան Սուխորենկոյին:

Կարեւորելով երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը` Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը  նշեց միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի կայացման կարեւորությունը, որը ծրագրվում է անցկացնել 2010թ.  մարտին:  Միաժամանակ քննարկվեցին 2010թ. առաջին կիսամյակում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի Բելառուսի Հանրապետություն  կատարելիք պաշտոնական այցի մանրամասները:

Հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ կարեւորեցին առեւտրատնտեսական, գիտակրթական ու մշակութային կապերի զարգացումը, որոնց կարող են մեծապես նպաստել միջխորհրդարանական հարաբերությունները:

  Պարոն Աբրահամյանը  դեսպանի միջոցով իր տարեմուտի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները խնդրեց փոխանցել Բելառուսի Հանրապետության խորհրդի եւ  Ներկայացուցիչների պալատի նախագահներին ու ժողովրդին: