Տպել
30.11.2009
Պատգամավորներն այցելեցին Սեւան
1 / 5

Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի պատգամավորներ Արմեն Մելիքյանը, Միշա Ստեփանյանը, Վահագն Մախսուդյանը, Բագրատ Սարգսյանը հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանի գլխավորությամբ նոյեմբերի 30-ին այցելեցին Սեւանի տարածաշրջան` հետեւելու լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներին եւ տեղեկանալու լճի բնապահպանական խնդիրների մասին: Շրջայցին ներկա էր նաեւ բնապահանության նախարար Արամ Հարությունյանը, «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ղեկավարն ու այլ մասնագետներ:

Ընթացիկ տարվա տվյալներով` Սեւանի մակարդակը բարձրացել է 40 սմ-ով` հասնելով գրեթե 1900 մ-ի սահմանագծին: Նշենք, որ ծրագրվել է 20 տարիների ընթացքում լճի մակարդակը բարձրացնել եւս 3,5 մ-ով եւ կառուցապատման տարածք դիտարկել 1905 մ-ից բարձր ափամերձ գոտիները: Իսկ մինչ այդ բյուջեից գումարներ են հատկացվում 1900 մ ընդգրկմամբ ափամերձ տարածքները մաքրելու համար: 2009 թ.-ի ընթացքում այս նպատակով նախատեսվել է բյուջեից հատկացնել 275 մլն դրամ:  Նախատեսված 600 հեկտարից 520-ի մաքրման աշխատանքներն արդեն կատարվել են, մնացածն էլ, ըստ մասնագետների, ավարտին կհասցվի մինչեւ հունվարի 15-ը: Բնապահպանության նախարարը մաքրման տարածքները խմբավորեց ըստ բարդության աստիճանի`  հողածածկ եւ թփուտային, ճահճային, ջրածածկ: Նորատուսի տարածաշրջանում, որտեղ ոլորտի պատասխանատուն ԱԺ պատգամավորների հետ շրջայց կատարեց, կան նաեւ երկրորդ բարդության գոտիներ, եւ այցի պահին ճահճացած տարածքները մաքրվում էին հատուկ տեխնիկայի միջոցով:  Ջրային ամենաբարդ  գոտու մաքրման համար անհրաժեշտ կլինեն թե տեխնիկա, եւ թե հատուկ եղանակային պայմաններ, երբ լիճը սառած կլինի:  2010 թ.-ի պետական բյուջեի նախագծում մաքրման աշխպատանքների համար սահմանված հատկացումները կպահպանեն ընթացիկ տարվա  համամասնությունը:

Այցի ընթացքում Ձկնգետ գետի գետաբերանում բաց թողնվեց մոտ 200 հազար  գեղարքունի տեսակի մանրաձուկ եւ ամառային իշխանի մանրաձուկ:  Բնապահպանության նախարարը նկատեց, որ սա երկարամյա եւ շարունակական ծրագիր է, որը նպատակ ունի լճի կենսառեսուրսների` ձկան պաշարների վերարտադրությանը նպաստել արհեստական միջամտությամբ այնքան ժամանակ, մինչեւ որ բնական վերարտադրողականությամբ կապահովվեն ձկան անհրաժեշտ պաշարները:  Նախարարը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 7-ից մինչեւ հունվարի 15-ը կարգելվի արդյունագործական ձկնորսությունը Սեւանա լճում եւ բնակչությանը կոչ արեց ձվադրման այս շրջանում ձեռնպահ մնալ ձկնորսությունից: Ի դեպ, մասնագետները արդեն իսկ նկատում են սիգի մանրաձկան աճ Սեւանա լճում:

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանի գնահատմամբ` Սեւանի ափամերձ եւ անտառածածկ տարածքների մաքրման ուղղությամբ մեծ աշխատանքներ են կատարվել: Չնայած լճում մանրաձուկ բաց թողնելու միջոցառումներին` ձկան պաշարների համալրման համար  պրն. Հարությունյանը տեսնում է հետեւողական եւ շարունակական աշխատանքի անհրաժեշտություն: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում եւս քայլեր կձեռնարկվեն  առկա պաշարները պահպանելու, ավելացնելու եւ  որսագողությունը կանխելու ուղղությամբ:
 
 


30.11.2009
ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հանդիպեց Պետդեպարտամենտի Կովկասյան գործերի տնօրեն Իթն Գոլդրիչին
Նոյեմբերի 30-ին Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Կովկասյան գործերի եւ տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Իթն Գոլդրիչին եւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան քաղաքական-տնտեսական բաժնի առաջին քարտուղար Դանիել Հասթինգսին: Հյուրերի խնդրանքով ԱԺ փոխնախ...

30.11.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Կորեայի Հանրապետություն
Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի  նախագահ  Կիմ Հյունգ-Օի հրավերով դեկտեմբերի 2-ին կսկսվի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի  գլխավորած պատվիրակության քառօրյա պաշտոնական այցը  Կորեայի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, պատգամ...

30.11.2009
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը` Գագիկ Մինասյանի նախագահությամբ, որտեղ երկրորդ ընթերցմամբ  քննարկվեց պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Գագիկ Մինասյանի, Սամվել Նիկոյանի, Մկրտիչ Մինասյանի, Արեգ Ղուկասյանի, Գագիկ Մելիքյանի, ...

30.11.2009
Համագործակցություն հանուն գենդերային հավասարության
Նոյեմբերի 30-ին Բրիտանական Խորհրդի «Wo/Men in Politics» (կանայք եւ տղամարդիկ քաղաքականության մեջ) ծրագրի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովը` ի դեմս ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի եւ Բրիտանական խորհուրդը` ի դեմս Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանի կնքեցին փոխըմբռնման հու...