Տպել
26.11.2009
ԱԺ նախագահի տեղակալը ընդունեց ‎ֆրանսիացի պատգամավորներին
1 / 1

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը նոյեմբերի 26-ին հանդիպեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ` խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ, Մարսել քաղաքի առաջին փոխքաղաքապետ Ռոլան Բլյումին եւ ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության անդամ Քրիստիան Բատային:

Ողջունելով հյուրերի այցը Հայաստան` տկն. Պետրոսյանը  Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները բնորոշեց բարեկամական ու ջերմ, որոնց զարգացման համար լուրջ գործոն են հանդիսացել երկու ժողովուրդների միջեւ պատմամշակութային դարավոր կապերը եւ Ֆրանսիայում հայկական մեծ ու ազդեցիկ համայնքի առկայությունը:  Տկն. փոխնախագահը հավելելեց, որ վաղեմի այդ բարեկամությունը բարձր հիմք է հետագա հարաբերությունները եւ հատկապես միջխորհրդարանական համագործակցությունը զարգացնելու համար:

Տկն Պետրոսյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Ֆրանսիայի հետ իր կապերի զարգացումը թե երկկողմ, թե բազմակողմ ձեւաչափերով, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի որպես համանախագահ երկրի ջանքերը:Քրիստիան Բատայը, որը Ֆրանսիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է, նշեց, որ Հայաստան են այցելել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանձնարարությամբ` փաստահավաք առաքելություն իրականացնելու նպատակով. մի քանի ամսից պատգամավորները հարավկովկասյան տարածաշրջանի վերաբերյալ զեկույց են ներկայացնելու:   Հայաստանից հետո Ֆրանսիայի Ազգային ժողովի պատվիրակները կայցելեն նաեւ Թուրքիա, Ադրբեջան եւ Վրաստան:  Պրն.  Բատայը եւս ընդգծեց, որ Հայաստանը ֆրանսիացիների համար առանձնահատուկ  հետաքրքրություն է ներկայացնում` դարերից եկող բարեկամությամբ, 400 հազարանոց հայկական համայնքով: Ֆրանսիան հետաքրքրված է ինչպես Հայաստանին առնչվող այլ խնդիրներով, այնպես էլ ԼՂ հակամարտության կարգավորմամբ:  Պրն. Քրիստիան Բատայը շեշտեց, որ ընդունում եւ պաշտպանում է ազգերի ինքնորոշման սկզբունքը: Շարունակելով ԼՂ հիմնախնդրի թեման` Ռոլան Բլյումը նշեց, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների համար քննարկման ենթակա չի կարող լինել այն փաստը, որ Արցախը հայկական տարածք է, որ Ղարաբաղը կարող է երբեւէ լինել Ադրբեջանի կազմում: Այս շղթայում պրն. Բլումը նշեց նաեւ Լաչինի միջանցքը պահպանելու եւ միջանկյալ գոտում խաղաղապահ ուժեր տեղակայելու անհրաժեշտությունը: Պատգամավորը հույս հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը, որում որպես համանախագահող երկիր ներդրում ունի նաեւ Ֆրանսիան, մի օր կհանգեցնեն խնդրի լուծմանը: Ռոլան Բլյումը հանդիպման ընթացքում  խոսեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին` դիտարկելով դրանք Ֆրանսիայի հայկական համայնքի տեսանկյունից: Համայնքը, բանախոսի փոխանցմամբ, հետաքրքրությամբ եւ հարցականներով  է հետեւում գործընթացին  եւ ըմբռնումով  վերաբերվում իշխանությունների`  դեպի արտաքին աշխարհ այլ ելքեր փնտրելու մոտեցմանը: Նրա գնահատմամբ` հարաբերությունների կարգավորումը ողջամիտ քայլ  է` պայմանով, որ թուրք դիվանագետները պետք է  միջազգային կազմակերպություններում  եւ  ներքին օգտագործման` հասարակական կարծիք ձեւավորելու համար միասնական մոտեցում դրսեւորեն: Ֆրանսիացի պատգամավորն իր խոսքում անընդունելի համարեց ԼՂ հարցը սահմանների բացման համար  որպես նախապայման առաջ քաշելու` թուրքական մոտեցումը:  ԱԺ փոխնախագահն անկեղծ գնահատականների եւ դիրքորոշումների համար շնորհակալություն հայտնեց` համարելով, որ  դրանք ուղղված են պատմական արդարությունը վերականգնելուն, մարդու իրավունքների պաշտպանությանը ու ժողովրդավարության ամրապնդմանը: Տկն. Պետրոսյանը նշեց, որ հայ ժողովուրդը չի  կարող մոռացության մատնել ցեղասպանությունը, այն անժխտելի իրողություն է: Հայաստանը անցյալի հիշողությունները չմոռանալով` պետք է առաջ շարժվի: Տկն. Պետրոսյանն ուշագրավ համարեց, որը Ֆրանսիան աշխարհում առաջին երկիրն է, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է օրենքի տեսքով: Ֆրանսիացի պատգամավոր պրն. Բլյումը, ով նաեւ ԵԱՀԿ ԽՎ-ում ֆրանսիական պատվիրակության ղեկավարի տեղակալն ու տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահն է, կարեւորեց երկու երկների համագործակցությունը միջազգային տարբեր կառույցներում: Նա նշեց, որ տեսնում եւ գնահատում են Հայաստանի ջանքերը` ուղղված կառավարման բարեփոխումներին, ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրա՟վունքների պաշտպանությանը: ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը բարձր գնահատեց Հա՟յաստանի եւ Ֆրանսիայի համագործակցությունը միջազգային կազմակերպու՟թյուն՟ներում` շնորհակալություն հայտնելով խորհրդարանական ձեւաչափի կառույցներում ֆրան՟սիական պատվիրակության ցուցաբերած աջակցության համար: Ընդգծելով, որ եվրաինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակա ուղղություններից մեկն է` տկն. Պետրոսյանը նկատեց, որ այն մեր երկրի համար արհեստական եւ պարտադրված ուղղություն չէ. եվրոպական արժեհամակարգն օտար չէ հայ ժողովորդին, դեռ ավելին` Հայաստանը կանգնած է այդ համակարգի հիմքերում: ԱԺ փոխնախագահը ԵՄ աջակցությունը կարեւոր համարեց նաեւ տարածա՟շրջա՟նում կայունություն եւ խաղաղություն ապահովելու գործում:

Հայաստան-Ֆրանսիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Արա Բաբլոյանը հանդիպման վերջում բարձրաստիճան հյուրերին փոխանցեց հայ ժողովրդի համակրանքն ու սերը ֆրանսիացիների  նկատմամբ:



23.05.2024
Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստին
ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի  նիստին մասնակցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: Վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Սանդիկովը ողջունել է մասնակիցներին եւ ներկայացրել նիստի օրակարգը: Քննարկվել եւ ընդունվել են ոլորտին վերաբերող...

23.05.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 23-ին հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին: Շնորհավորելով Բերգլյոտ Հովլանդին Հայաստանում դեսպան նշանակվելու առիթով` Սարգիս Խանդանյանը հույս է հայտնել, որ համ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը պատասխանել են լրագրողների հարցադրումներին:  Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը: Սեյրան Օհանյանը նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատգամավորները պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տե...