Տպել
05.11.2009
Համագործակցությունը շարունակվում է

Նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանն  ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լեյլի Մոշիրիին: 

Տիկին Պետրոսյանը եւ Լեյլի Մոշիրին հանգամանորեն քննարկեցին 2009 թվականի հուլիսի 7-ի ՀՀ Ազգային ժողովի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրից բխող 2010-2011 թթ. տարեկան համատեղ ծրագրում ընդգրկվելիք միջոցառումների, ինչպես նաեւ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման 20-ամյակի առթիվ Ազգային ժողովում կազմակերպվելիք միջոցառումների հարցերը: