Տպել
05.11.2009
ԱԺ փոխնախագահն ընդունեց Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակի տնօրենին

Նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանն  ընդունեց Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանին:

Կողմերը  մանրամասն քննարկեցին ս.թ հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Բրիտանական խորհրդի Հարավարեւելյան տարածաշրջանի տնօրեն Մայքլ Բերդի հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն Ազգային ժողովի եւ Բրիտանական խորհրդի միջեւ գենդերային հարցերով համագործակցության կոնկրետ հարցեր:

Տկն Պետրոսյանն առաջարկեց համագործակցության պայմանավորվածություններն ամրագրել փոխըմբռնման հուշագրով եւ նախանշել փորձագիտական աջակցության, վերապատրաստման, փորձի փոխանակման եւ այլ միջոցառումներ, ինչպես նաեւ դրանց իրականացման կոնկրետ ժամանակացույց: Առաջարկներն ընդունվեցին Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավարի կողմից: